Թուրքիան 1200 հատուկ ջոկատային է տեղափոխել Արցախյան ճակատ։ Այս մասին հայտնում են Ստամբուլում @wargonzo-ի աղբյուրները:

Թուրքիան իր լեռնային զորքերից 1200-ին թուրքական Քրդստանից տեղափոխել է Բաքու, այնուհետև՝ ռազմաճակատ: Նրանք գործում են Արցախի լեռնային տարածքներում:


Թուրքիայից ժամանած զորքը փոխարինում է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել լեռներում Արցախի բանակի և աշխարհազորայինների հետ առճակատմանը: Խոսքը հիմնականում հարավային ճակատի և Ջաբրայիլ-Հադրութ ուղղության մասին է: