Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ, բոլորս պիտի կռվենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, նաեւ հավելել է. «Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։

Էնպես որ պիտի կռվենք։

Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»:

Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ...

Posted by Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan on 2020 թ. հոկտեմբերի 27, երեքշաբթի