ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։ Այդ տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: