«Россия 24»--ի հետ զրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավելյալ պարզաբանել է Հայաստանին աջակցություն հատկացնելու մասին ՀՀ վարչապետի դիմումին Մոսկվայի կողմից հնչեցված պատասխանը։

«Այս դեպքում՝ մենք խոսում ենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը ասվել է նաև՝ ի պատասխան Հայաստանի դիմումին: Ձևաչափի հետ կապված մյուս բոլոր մանրամասները լրացուցիչ կքննարկվեն»,- ասել է Զախարովան։