ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական ժամանակակից զենք է ձեռք բերվել, քան՝ վերջին տասը տարում:

«Բոլորը գիտեն դրա մասին՝ հայտնի ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները և այլն՝ մեծաքանակ: Դրանք բոլորը կատարվել են, ըստ էության Ապրիլյանից հետո, բայց ավելի շատ՝ 2018 և 2019 թվականներին: Աստծո սիրուն, ես քաղաքական դաշտ չեմ տանում: 2016-ից հետո մեզ մոտ հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվենք, սկսել ենք զինվել, իսկ 2018-ից հետո ավելի շատ ենք զինվել, քան՝ երբևէ ընդհանրապես»,- հայտնեց Հովհաննիսյանը: