ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, ով այս պահին Արցախում է, «Առաջին լրատվական»- ի եթերում ներկայացրել է Արցախում ընթացող մարտերի իրավիճակը:
«Անտառները խանգարում են։ Տասը-տասնհինգ օրից երբ տերևաթափը կավարտվի և թաքնվելու տեղ չեն ունենա, ստիպված պետք է փախչեն մեր երկրից»,- ասել է նա:
Հարցին, թե կարելի՞ է համարել, որ թշնամու տեխնիկական գերազանցությունը գնալով մարում է, Մելքոնյանը պատասխանել է․ «Մարում է, որովհետև նրանք լեռներում են կռվում, և այնտեղ հնարավոր չէ տեխնիկա քաշել-բերել, բերվածն էլ ձորերում վարի է գնում։ Իրենց մնացել է հեռահար հրետանային մարտկոցները, որոնք հեռվից հրետակոծում են, թե՛ Շուշին, թե՛ Ստեփանակերտը, թե՛ հարակից գյուղերը։ Թշնամուն քաշել-բերել ենք մեր անտառները, կամաց-կամաց հարցերը կլուծենք»։
Մելքոնյանի խոսքով՝ այս պահին պարտիզանական մարտեր են ընթանում. «Մեր տղաները խմբավորումներին շրջապատում են և միանգամից վերացնում այդ անտառներում»,- հավելել է նա։