ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը քիչ առաջ ծառայության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ծառայության ղեկավարն ի մի է բերել պատերազմական օրերին կատարած աշխատանքն ու հանձնարարականներ տվել առաջիկա անելիքների մասին:
Կարեն Սարգսյանը նախ, շնորհակալություն է հայտնել ծառայության ամբողջ անձնակազմին պատերազմի ամբողջ ընթացքում թիկունքում կատարած ահռելի ու չափազանց կարևոր աշխատանքի համար, ընդգծել, որ դժվար ժամանակներում այս ամենը հաջողել ենք միասին՝ մեր համընդհանուր համերաշխության շնորհիվ:
Պատերազմի ընթացքում ծառայությունը մարդկային 4 կորուստ ունեցավ, նրանց անունները միշտ վառ կմնան մեր հուշերում.


«Մեր ծառայության անմահացած հերոսները ցուցաբերած բացառիկ արիության, կյանքի գնով կյանք փրկելու պատրաստակամության և դրսևորած սխրագործություններով՝ ցույց տվեցին իսկական փրկարարի լավագույն օրինակը»,- նշել է Կ. Սարգսյանը, միաժամանակ առողջություն մաղթել վիրավորում ստացած փրկարար ծառայողներին:
Ամբողջ անձնակազմը մեկ մարդու պես կանգնեց իր դիրքում և իր աշխատանքով ևս մեկ անգամ շահեց մեր ժողովրդի վստահությունը: Ծառայության ղեկավարն ընդգծեց հատկապես կանանց ներկայությունը, ովքեր ճգնաժամային կառավարման կենտրոնում 24-ժամյա ռեժիմով պատասխանում և օգնություն էին ցուցաբերում մեր հայրենակիցներին, ի դեպ, նաև շրջանային բաժիններում:


Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց պատասխանատվությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ կներկայացվեն պարգևատրման:


Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Հադրութի, Շուշիի, Շահումյանի և Քաշաթաղի շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների ծառայողների հետագա անելիքները:


Կարեն Սարգսյանը նշել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու:
Հանդիպման ավարտին գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը բարի ծառայություն է մաղթել անձնակազմին, նշել, որ մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ ուժեղացված ռեժիմով, քանի դեռ երկրում դժվար ժամանակներ են»: