Օգոստոսի 21- ին` ժամը 05:50-ից 6։30֊ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։


ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։


Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։