Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Ֆիզուլիի շրջանում ականի պայթյունից Ադրբեջանի երկու քաղաքացի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Նոյեմբերի 9-ին հայտարարվեց հրադադարի մասին, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առել իրենց զբաղեցրած դիրքերում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքով: