Հադրութ քաղաքի հատվածում երեկվա իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին  հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:

Նա նշեց, որ դին դատաբժշկական փորձաքննության է նշանակվել՝ պարզելու ինքնությունը։

Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ:

Նա ասաց, որ այսօր՝ փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել. «Ամենայն հավանականությամբ շինարարական աշխատանքների պատճառով թույլ չտվեցին որոնողական աշխատանքներ իրականացնել»։