«Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը կարեւոր է Ռուսաստանի համար ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից»։

Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ խաղաղարար առաքելության հարցերով հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանում ապրում են միլիոնավոր հայեր եւ ադրբեջանցիներ եւ երկու հանրապետությունների հետ Ռուսաստանը կապված է բազմադարյան կապերով։

«Դա ունի մեզ համար ներքաղաքական չափորոշիչ եւ կարեւոր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից»։ Պուտինն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները ռեգիոնում գործում են հստակ, սահուն, եւ խաղաղապահ առաքելության հաստատումը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից։ Օպերատիվ կերպով իրականացված ականազերծումը թույլ տվեց հուսալի կապ ապահովել։

Բացի այդ, ռուս զինվորականները արդյունավետ կերպով հսկում են կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը եւ իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է։ Պուտինը նաեւ հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր փորձում են խոչընդոտել եռակողմ հայտարարության կյանքի կոչմանը, պետք է հասկանան, որ դրա այլընտրանքը պատերազմն է։

«Եվ եթե Աստված մի արասցե նման բան տեղի ունենա, զոհերի արյունը նրանց խղճին է մնալու»։