Լեռնային Ղարաբաղում այսօր՝ նոյեմբերի 23-ին, ականի պայթյունից տուժած 3 հրշեջ-փրկարարների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Արցախի ԱԻ պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Նա հավելեց, որ Պաշտպանության բանակի սպան ու փրկարարները բեկորային վնասվածքներ են ստացել:

«Քիչ առաջ տեղափոխել ենք Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներ ունեն»,- ասաց Թադևոսյանը:

Դեպքը տեղի է ունեցել որոնողական աշխատանքների ժամանակ՝ Մատաղիս-Թալիշ հատվածում՝ ռուս 1 խաղապահ սպայի ու ադրբեջանցի զինվորականի մասնակցությամբ: Ադրբեջանցի զինվորականն է առաջինը հայտնվել ականի վրա ու պայթել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։