ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները մանրակրկիտ ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունն ու իրային միջոցների առկայությունը, հրահանգավորում են անցկացրել մարտական հերթապահության կրման կանոնների պահպանման վերաբերյալ։