Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։ Կողմերն ընդգծել են լարվածության նվազման կարևորությունը՝ դիվանագիտության ու բանակցությունների ճանապարհով։ Բայրամովը Ռիքերին հայտնել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն ուղարկվել է տարածաշրջան՝ հայկական կողմի հետ բանակցությունների համար։ Նշենք, որ նախօրեին էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։