Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին շրջանառվող տեղեկատվությամբ, ԵԿՄ-ում զենք ու զրահ է բաժանվում, ազատամարտիկներն ավտոբուսներ են նստում։
44 օր կռիվ տված բանակը բոլորիս կարիքն ուներ և ունի։ Ընդմիջեք ձեր քաղաքական ամբիցիաները, ուշքի եկեք։ Եղբայրներիս, բանակի կողքին է պետք հիմա կանգնել։
Ձեր էժանագին նախընտրական պաստառների վրա ծախսվող փողերը խնայեք։ Չգիտես, թե հաջորդ պահին բոլորիս ի՞նչ է սպասվում։
Դադարեք ուտել իրար։ Զինված ուժերը բոլորիս կարիքն ունեն հենց հիմա, հենց այս պահին»։