Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամկետային զինծառայող է անհետ կորել
Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է, հունվարից ծառայում է Վարդենիսում։ Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ գտնվել է հեռախոսը, որով Նորիկն ինտերնետ է մտել վերջին անգամ։ Թեև Նորիկի անհետանալուց մեկ շաբաթ է անցել, սակայն Հայաստանի Հայաստանի պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ որևէ հաղորդագրություն չի տարածել»։