Կիպրոսի եւ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրիչ գործողություններն ու ագրեսիվ վարքագիծը ստեղծում են վտանգավոր մթնոլորտ: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի պաշտպանության նախարար Հարալամբոս Պետրիդեսը, հաղորդում է CNA-ն:

Պետրիդեսն ասել է, որ Կիպրոսն, անկասկած, «որոշիչ պահեր է ապրում»՝ հավելելով, որ այդ փուլը «հատկապես որոշված է Թուրքիայի կողմից»: Կիպրոսի եւ Հունաստանի նկատմամբ թուրքական կողմի ագրեսիվ հայտարարություններն ու վարքագիծը բացասաբար է ազդում տարածաշրջանի վրա: Պաշտպանության նախարարը հիշատակել է Կիպրոսի թուրքական օկուպացիայի դադարեցմանն ու կղզիական պետության վերամիավորմանն ուղղված կառավարության ջանքերի մասին: Նա ընդգծել է, որ կառավարությունն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի փոխանցի երկրի նոր սերնդին օկուպացիոն զորքերից եւ բաժանարար գծերից ազատ երկիր: