Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ակնայի շրջանում շահագործման են հանձնել մոդուլային տիպի նոր զորամաս:

Այս մասին գրում է minval.az-ը` հավելելով, որ նոր զորամասերի կառուցումը պլանային կարգով շարունակվում է Լեռնային Ղարաբաղի` այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։