Իրանը հոկտեմբերի 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Այս մասին հայտնել է ԶՈՒ ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Հյումերս Հեյդարին, փոխանցում է АПА-ն: Նրա խոսքով՝ զորավարժություններին կներգրավվեն հրետանի, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ, զրահատեխնիկա: Նպատակը՝ Իրանի ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելն է: