Արցախի Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակա հայկական ու ադրբեջանակնա դիրքերի միջեւ փոխհրաձգություն է ընթանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը։

Հարցին՝ ճի՞շտ է տարածված տեղեկությունը, որ գյուղի մոտակայքում ԱԹՍ-ներ են թռչում, նա պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ձայներ չեն լսվում։

Գյուղում որևէ խուճապ չկա, հայտնեց Անդրանիկ Ղազարյանը ու նշեց, որ տուժածների մասին տեղեկություններ չունի։