Սիսիանի կամավորները ArmDaily.am-ի խմբագրություն դիմեցին բողոքով, որ Սիսիանի զինկոմում հրաժարվում են իրենց զենքեր տրամադրել՝ դիրքեր բարձրանալու համար։

Նշվում է, որ կամավորների հետ զինկոմ են ներկայացել նաև Սիսիանի ԵԿՄ անդամները։ Մեր տեղեկություններով՝ ԵԿՄ-ի Սիսիանի անդամները կես ժամ ժամանակ են տվել զինկոմիսարիատի աշխատակիցներին իրենց զենք տրամադրելու համար, այլապես կտրուկ քայլերի կդիմեն։ Մեզ տեղեկություններ հասան նաև այն մասին, որ Կապանի երկրապահներն ու կամավորականներն էլ են հավաքվում՝ դիրքեր բարձրանալու համար։

Փորձեցինք տեղեկությունները ճշտել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանից, բայց նա, ինչպես միշտ, անհասանելի է։ ՊՆ-ից եւս չհաջողվեց ոչինչ ճշտել, այդ կառույցում առհասարակ զանգերին չեն պատասխանում։