Հայաստանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանին է վերադարձրել դիերի մասունքներ։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտնել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը։

«Մասունքները դուրս են բերվել հիմնականում գրունտային և ստորերկրյա ջրերով վայրերից։ Ուստի այս մնացորդներից ԴՆԹ-ի նմուշներ ստանալը շատ դժվար է: Վերջնական փուլում ճշգրիտ տեղեկատվություն կտրամադրվի դիակների աճյունների քանակի մասին»,- ասել է Սամեդովը: