Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ Ուկրաինայում միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով, միջուկային զենքի մասին Կիևի անպատասխանատու հայտարարությունները դատարկ քաջություն չեն, Ուկրաինան դեռևս ունի խորհրդային միջուկային տեխնոլոգիա և նման զենքեր մատակարարելու միջոցներ։ «Մենք չենք կարող չարձագանքել այս իրական վտանգին»,- ընդգծել է Լավրովը զինաթափման համաժողովում։

«Կարող եմ հավաստիացնել ձեզ, որ Ռուսաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը հավատարիմ է զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման իր պարտավորություններին, ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Ուկրաինայում միջուկային զենքի և հարակից տեխնոլոգիաների առաջացումը կանխելու համար: հուսով եմ, որ բոլորը գիտակցում են այս խնդրի լուծման անհրաժեշտությունը»,- ասել է նախարարը։