Ադրբեջանում մահացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող Վյուսալ Քյազիմովը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ Քյազիմովը տուժել է մարտի 3-ին գրանցված ռազմական բեռնատարի վթարի հետևանքով։

Զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Դեպքի առթիվ քննություն է իրականացվում։