Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին  հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

«11 տղաներից միայն մեկը հավանաբար ստացել է երկկողմանի կոտրվածք։ Մնացած տասը տղաները ստացել են թեթեւ քերծվածքներ եւ ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն»,- նշեցին ՊՆ-ից։