Թուրքիան Ադրբեջանին հրավիրում է մասնակցելու իր մարտական ​​ինքնաթիռների արտադրությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

«Մենք բարեկամ և եղբայրական երկրներին հրավիրում ենք մասնակցելու ազգային մարտական ​​ինքնաթիռների նախագծին: Այդ երկրների թվում են Ինդոնեզիան, Պակիստանը, Մալայզիան, Ադրբեջանը»,- մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Դեմիրի խոսքերը:

Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ նման համագործակցությունը օգուտ կբերի բոլոր կողմերին։