Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շուտով կփորձարկեն Ռուսաստանից մատակարարված S-400 զենիթահրթիռային համակարգերը (SAM): Այս մասին երեքշաբթի հայտնել է India Today հեռուստաալիքը՝ հղում անելով Հարավասիական Հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրին։

«ՀՕՊ համակարգի հնարավորություններն ապացուցելու համար նախատեսվում է շատ շուտով առաջին կրակոցն իրականացնել արագ շարժվող օդային թիրախի ուղղությամբ»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ հնդիկ զինվորականները S-400-ը փորձարկել էին միայն Ռուսաստանում։

2015 թվականին Հնդկաստանը հայտարարեց ռուսական С-400-ներ ձեռք բերելու մտադրության մասին։ 5,43 միլիարդ դոլար արժողությամբ այդ համակարգերի հինգ գնդային կոմպլեկտների մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։