«Աբու Մահդի» թեւավոր հրթիռը, որի արձակումը տեղի է ունեցել երեքշաբթի, համալրել է Իրանի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը, տեղեկացրել է Fars-ը։

«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի, ՌԾՈւ փոխհրամանատարի եւ ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարի ներկայությամբ ՌԾՈւ եւ ԻՀՊԿ բանակային զորամասերին հանձնվեց «Աբու Մահդի» թեւավոր հրթիռը»,- նշվել է հաղորդագրությունում։


«Աբու Մահդին» Իրանի ԶՈւ օդատիեզերական արդյունաբերության արտադրանքն է։ Հրթիռի հեռահարությունը գերազանցում է հազար կիլոմետրը, իսկ մարտագլխիկի պայթուցիկ նյութերի կիրառումը թույլ է տալիս ոչնչացնել տարբեր տեսակի նավեր, ֆրեգատներ եւ ականակիրներ։ «Աբու Մահդի» հրթիռը կարող է կրակ բացել շարժական եւ ստացիոնար բոլոր տեսակի կրիչներից, իսկ նրա նավիգացիայի համակագը՝ թարմացնել տեղեկությունը թիրախի գտնվելու վերջնական վայրի մասին թռիչքի ընթացքում։