Ռուսաստանում սկսել են արտադրել «Գաստելլո» կամիկաձե-դրոններ, որոնք կստեղծվեն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գոծողության մասնակիցների ցանկությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին նշել է դրոնի նախագծող ինժեները։

Նոր ռուսական FPV դրոնը կստեղծվի հատուկ ռազմական գործողության գոտում աշխատող օպերատորների ցանկությունները հաշվի առնելով։ Մասնավորապես, այն կունենա գիշերային թռիչքի եւ օրվա մութ ժամերին կիրառվելու հնարավորություն։

Ներկա պահին արտադրությունը թույլ կտա ամսական արտադրել հինգ հազար դրոն։ Նոր անօդաչուները մեկ երրորդով հավաքվում են ռուսական բաղադրամասերից, իսկ առաջիկայում ռուսական բաղադրիչների բաժինը կավելանա՝ հասնելով 95 տոկոսի։

Կամիկաձե-դրոնն անվանվել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Նիկոլայ Գաստելլոյի անունով։ Հայրենական մեծ պատերազմի ամենասկզբում նրա օդանավը խփվել է։ Այդ պահին նա խոցում կատարելու որոշում է կայացրել եւ մեքենան ուղղել է թշնամական տեխնիկայի շարասյան դեմ, տեղեկացրել է «Կոմսոմոլսկայա պրավդան»։