Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է որոշում երեք նոր հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) ստեղծման եւ գործող երկուսի ընդլայնման մասին Մորդովիայում, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի եւ Տվերի մարզերում, տեղեկացրել է ՌԴ կառավարրության մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ նոր ՀՏԳ-ն («Սիստեմա») գտնվելու է Սարանսկում եւ Մորդովիայի Լյումբիրի մունիցիպալ շրջանի տարածքում։ Ենթադրվում է, որ դրա ռեզիդենտներ կդառնան մոտ վեց ընկերություններ, որոնք մասնագիտացած են շինանյութերի, էլեկտրասարքավորումների, էլեկտրոնային եւ օպտիկական իրերի, քիմիական արտադրանքի, ինչպես նաեւ մեքենաշինության արտադրությունում։ Ռեզիդենտ ձեռնարկությունների ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 33,3 մլրդ ռուբլի։ Բացի այդ, կստեղծվի 775 նոր աշխատատեղ։


«Եվս մեկ նոր ՀՏԳ՝ «Ռոստովսկայա», ստեղծվել է Նովոչերկասկում։ ՀՏԳ-ում նախատեսում են աշխատել ութ ընկերություններ, որոնք կներգրավեն 8,6 մլրդ ռուբլու ներդրումներ եւ կստեղծեն մոտ 790 նոր աշխախատեղ։ Ռեզիդենտները մտադիր են իրականացնել կցորդիչով եւ կիսակցորդիչով տեխնիկայի, արդյունաբերական սառնարանների արտադրություն։ Բացի այդ, Նովոչերկասկում կկառուցվի բնական գազի հեղուկացման համալիր, գործարան, որտեղ կպատրաստվեն սարքավորումներ մաքրող կառույցների համար, քիմիական գործարան, որը կթողարկի սինթետիկ խեժ եւ պաշտպանական-դեկորատիվ նյութեր»,- նշվել է հաղորդագրությունում։

«Էմմաուս» նոր ՀՏԳ-ն կստեղծվի Տվերի մարզում։ Նրա ռեզիդենտ ձեռնարկությունները կզբաղվեն պոլիէթիլենային խողովակների արտադրմամբ, շերտավոր մետաղների մշակմամբ, հայրենական ճոպանողիների ստեղծմամբ։ Բացի այդ, նախատեսվում է պատրաստել չոր շինարարական խառնուրդներ, բետոնե եւ պոլիմերային կառույցներ տրանսպորտային ճյուղի համար։

Ընկերություններից մեկը մտադիր է ընդլայնել հրուշակեղենի արտադրությունը։ Մասնավոր ներդրողները պատրաստ են ներդնել ավելի քան 17 մլրդ ռուբլի եւ ստեղծել մոտ 8,4 հազար նոր աշխատատեղ։

Կալուգայի մարզի գործող ՀՏԳ-ի սահմանները կընդլայնվեն ի հաշիվ Բաբինինսկի մունիցիպալ շրջանում գտնվող հարթակների։ Նախատեսվում է բացել երեք դեղագործական ձեռնարկություն։

Դրանց շինարարության համար նախատեսվող ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 17,2 մլրդ ռուբլի։ Այդ ձեռնարկությունների բացումը հետագայում թույլ կտա ստեղծել ավելի քան 2 հազար աշխատատեղ։

«Լիպեցկ» ՀՏԳ-ն նույնպես կընդլայնվի ի հաշիվ Լիպեցկում նոր տարածքների ներգրավման։ Այնտեղ նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական մեքենաների եւ կցորդիչների արտադրություն։ Անհրաժեշտ ենթակառուցվածքը արդեն կա։ Ներդրողը պատրաստ է նոր ձեռնարկությունում ներդնել 32,4 մլրդ ռուբլի։ Արտադրությունը հնարավորություն կտա բացել մոտ 2,5 հազար նոր աշխատատեղ։

Հատուկ տնտեսական գոտիները ստեղծվում են մշակող արդյունաբերության, տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի, տուրիզմի եւ նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման համար։ ՀՏԳ-ում գտնվելը բիզնեսին մի շարք առավելություններ է տալիս։ Ռեզիդենտները կարող են օգտվել հարկային եւ մաքսային արտոնություններից, ինչպես նաեւ վարձավճարների իջեցում ակնկալել։