Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն օգոստոսի 14-19-ին կայցելի Ռուսաստան եւ Բելառուս, կմասնակցի Միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովին, տեղեկացրել է РИА Новости-ն։

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի եւ Բելառուսի պաշտպանության նախարար Խրենինի հրավերով Չինաստանի Պետխորհրդի անդամ եւ պաշտպանության նախարար Լի Շանֆուն օգոստոսի 14-19-ին կայցելի Ռուսաստան, որտեղ կմասնակցի Միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովին, ինչպես նաեւ կայցելի Բելառուս»,- ասել է Չինաստանի պաշտպանության նաարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։

Տեղեկացվել է, որ Լի Շանֆուն Մոսկվայի համաժողովում հանդես կգա ելույթով, կհանդիպի Ռուսաստանի եւ այլ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Բելառուս այցի ժամանակ Լի Շանֆուն կհանդիպի եւ բանակցություններ կվարի երկրի պետական եւ ռազմական ղեկավարների հետ, ինչպես նաեւ կայցելի Բելառուսի զորամասեր»,- տեղեկացրել է Ու Ցյանը։