Պսկովի ռազմական օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման արդյունքում չորս Իլ-76 ինքնաթիռ է խոցվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ հրդեհ է բռնկվել, երկու ինքնաթիռ է այրվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Պսկովի օդանավակայանի մոտ պայթյունների մասին, հայտնում է Lenta.ru-ն։ Տեղի բնակիչները հայտնել են տարածքում ուժեղ հրդեհի մասին։ Քաղաքում միացել են ազդանշանային համակարգերը. Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառ է դարձել անօդաչու սարքերի հարձակումը։

Ականատեսների վկայությամբ՝ գրոհել են մոտ 20 անօդաչու թռչող սարքեր։