Հյուսիսային նավատորմի 200-րդ առանձին գվարդիայի մոտոհրաձգայինները, որոնք գործում են ռուսական ուժերի հարավային խմբի կազմում, ամբողջությամբ վերահսկում են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդարի մոտ գտնվող Բերխովսկու ջրամբարի տարածքը և դրան ուղղված զորքերի տեղաշարժը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է «Կալուգա» ստորաբաժանման հրամանատարը։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները ջրամբարին մոտենալու և ամբարտակն անցնելու նվազագույն հնարավորություններ ունեն, քանի որ նրանց շարժը հետևում են ռուս հետախույզները։

Բրիգադի մարտիկը հավելել է, որ արդեն մեկ ամիս է, ինչ Ուկրաինայի զինված ուժերն այս հատվածում ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, մինչդեռ հակառակորդը՝ ականանետերից և արգելված կասետային զինամթերքից, գնդակոծում է ՌԴ ԶՈւ դիրքերը։

ԿԺԴՀ-ի Սոլեդար քաղաքը, ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2023 թվականի հունվարին։ Նախօրեին Հյուսիսային նավատորմի 200-րդ առանձին գվարդիայի մոտոհրաձգային բրիգադի հետախույզը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերի մոտոհրաձգայինները կոտրել են ուկրաինական զորքերի բլինդաժները Սոլեդարի մոտ: