Իսրայելը «լրջորեն վատթարացրել է» ՀԱՄԱՍ-ի հնարավորությունները, քանի որ ավիահարվածները Գազայի հատվածի վրա շարունակվել են մինչև երկուշաբթի առավոտյան, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակվել է ՀԱՄԱՍ-ի շենքի վրա, որտեղ գտնվել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինները եւ խմբավորման օպերատիվ հրամանատարական կենտրոններից մի քանիսը, ներառյալ եռահարկ հրամանատարական կենտրոնը:

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին և պաշտոնապես պատերազմ հայտարարել ՀԱՄԱՍ-ին կիրակի օրը զինյալների խմբավորման աննախադեպ անակնկալ հարձակումից հետո, որը սկսվել էր շաբաթ օրը: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 400 պաղեստինցի է զոհվել, իսկ բժշկական օգնությունը բարդացել է Իսրայելի կողմից այդ տարածքում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով:

Պաշտոնյաները նշում են, որ Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 700-ը: