Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետ է տեղակայվում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից հանձնված զինամթերքի, զենքի և ռազմական տեխնիկայի պահեստների պահպանության համար:

Այս մասին տեղեկանում ենք է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրից։

«Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից հանձնված զինամթերքով, զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով պահեստների պաշտպանությունն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից 25 պահակակետերի տեղակայմամբ «Հյուսիս» (7 կետ) և «Հարավ» (18 կետ) պատասխանատվության գոտիներում, որից 14-ն ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ