«Հեզբոլլահը» կհանդիպի մահացու պատասխանի», եթե շարունակի հարձակումներն Իսրայելի վրա, ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ, դերծովակալ Դանիել Հագարին, տեղեկացրել է Times of Israel-ը։

«Հեզբոլլահը» երեկ մի շարք գրոհներ է կատարել, որպեսզի փորձի շեղել մեր օպերատիվ ջանքերը [Գազայի հատվածից]՝ Իրանի ղեկավարությամբ եւ աջակցությամբ, միաժամանակ վտանգի ենթարկելով Լիբանանն ու նրա քաղաքացիներին»,- ասել է Հագարին։ «Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը հյուսիսային սահմանին եւ ագրեսիվ կարձագանքենք մեր դեմ ցանկացած գործողության»,- ասել է նա։

«Եթե «Հեզբոլլահը» համարձակվի ստուգել մեզ, արձագանքը մահացու կլինի։ Միացյալ Նահանգները մեզ լիակատար աջակցություն է ցուցաբերում»,- ասել է Հագարին։

Նրա խոսքով՝ Լիբանանի սահմանից երկու կիլոմետր շառավղով բնակավայրերից բնակիչների տարհանումը ուղղված է քաղաքացիական բնակչությանը հասցվելիք վնասի կանխմանը։