Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է հանգեցնել ասպարեզում այլ խաղացողների հայտնվելուն, ասել է Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Կատարի պաշտպանության նախարար Հալիդ բեն Մոհամեդ Ալ-Աթիյայի հետ հեռախոսազրույցում, տեղեկացրել է Mehr-ը։

Միջազգային հանրությանը կոչ անելով գործողությունների դիմել՝ Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար, գեներալ Բաղերին ասել է. «Մենք անհանգստացած ենք քաղաքացիական բնակչության դեմ դաժան հանցագործությունների շարունակմամբ։ Անկախ կառավարությունները պետք է լրջորեն արձագանքեն դրան»։


Նրա խոսքով՝ Իսրայելի հանցագործությունների շարունակումը կարող է ասպարեզ հանել այլ խաղացողների։

Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ ՌԴ դիրքորոշումն այս հարցում հստակ է, Ռուսաստանի նախաձեռնությունը ՄԱԿ ԱԽ-ում չի իրականացել արեւմտյան որոշ երկրների դիմակայության պատճառով։

Բաղերին, խոսելով ԱՄՆ-ի մասին, երկրներից պահանջել է կանխել զենքի մատակարարումը տարածաշրջան։

Նրա խոսքով՝ «պաղեստինյան դիմադրության խմբերի պաշտպանական գործողությունները դարձել են սիոնիստական վարչակարգի հարձակման պատասխանը մուսուլմանների սրբատեղիների դեմ»։ Մուսուլմանները չեն կարող արդարացնել լռությունը, իսկ այդ բարբարոսությունների շարունակումը կարող է առաջ բերել դիմադրության խմբերի արձագանքը, ասել է Բաղերին։