Ադրբեջանը Պակիստանում մասնակցում է միջազգային ռազմական ավիացիոն զորավարժությունների։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին տեղեկություն է տարածել Պակիստանի զինված ուժերի մամուլի ծառայությունը։

Զորավարժություններին մասնակցում են 14 երկրների ռազմաօդային ուժեր, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Օմանը, Բահրեյնը, Ինդոնեզիան, Մարոկկոն, Ուզբեկստանը, Չինաստանը և Հունգարիան։