Ռուսաստանի հետ հակամարտության էսկալացման Արեւմուտքի գիծը կարող է հանգեցնել միջուկային տերությունների ռազմական բախման, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն X-ում, Անվտանգության Սյանշանի համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն շարունակում են լրջորեն ակնկալել, որ իրենց կհաջողվի խափանել Ռուսաստանի անվտանգությունը եւ մեզ զրկել դիմադրության կամքից»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ Արեւմուտքը ձգտում է Եվրոպայում հրահրած հակամարտային պոտենցիալը տարածել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Նա ընդգծել է, որ «միջուկային զինանոց ունեցող պետությունների դիմակայությունում անմիջական ներգրավվածությունը քանիցս մեծացնում է ռազմավարական ռիսկերը»։ «Վերջին ժամանակներս նկատվում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ ուժային պոտենցիալի տեղակայման ակտիվ փորձեր։ Արեւմտյան կողմի պարտադրած «Եվրո-Ատլանտիկայի եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անբաժանելիության հայեցակարգը» նպատակ ունի հիմնավորել Ասիայում դաշինքի ուժերի եւ ենթակառուցվածքի ի հայտ գալը»,- նշել է Շոյգուն։