ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնում են, որ Northrop Grumman-ի կողմից մշակված B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչի ցամաքային փորձարկումները սկսվել են գաղտնի պայմաններում՝ Փալմդեյլում (Կալիֆորնիա):

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը ստիպված է եղել վերացնել խոստումնալից ռմբակոծիչի շուրջ գաղտնիության վարագույրը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարածված լուրերից հետո, գրում է Техкульт-ը։

Ռազմաօդային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ փորձարկումն անհրաժեշտ քայլ է B-21-ի համակարգերը, բաղադրիչները և ֆունկցիոնալությունը գնահատելու համար, ինչպես նաև կարևոր է ռիսկերը նվազեցնելու, դիզայնի օպտիմալացման և գործառնական արդյունավետությունը բարելավելու համար: Raider-ի առաջին թռիչքը նախատեսված է այս տարվա վերջին, և այն պետք է շահագործման հանձնվի 2027 թվականին։ Ընդհանուր առմամբ, Պենտագոնը մտադիր է գնել առնվազն 100 ինքնաթիռ, որոնք մինչև 2050 թվականն ամբողջությամբ կփոխարինեն իրենց հնացած նախորդներին՝ B-52, B-1B և B-2 ռազմավարական ռմբակոծիչներին։