Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում կատաղի բախումներ են տեղի ունենում պաղեստինյան դիմադրության ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի միջև։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «իսրայելական զորքերը մի քանի ճակատներից ներխուժում են Ջենին քաղաք՝ ստանալով ուժեղացում շրջակա Ալ-Ջալամա և Մուկաբիլայից»: «Օկուպացիոն [իսրայելական] ուժերը բախվում են կատաղի դիմադրության՝ փորձելով առաջ շարժվել», - հաղորդում է հեռուստաալիքը։