Պարսից ծոցի երկրները պատրաստ են օգնել Գազային հակամարտության ավարտից հետո, բայց Պաղեստինի ազգային վարչակազմում (ՊԱՎ) էական բարեփոխումների պայմանով։ Այսպիսի տեղեկությամբ հանդես է եկել Kan իսրայելական պետական հեռուստառադիոընկերությունը։

Նրա տվյալներով՝ փոփոխությունները, որոնց Պարսից ծոցի արաբական երկրները սպասում են ՊԱՎ-ից, վերաբերում են նաեւ Պաղեստինի իշխանության փոփոխությանը։ Պաղեստինի դաշնակիցներն արդեն բազմիցս զգալի միջոցներ են ներդրել Գազայի վերականգնման համար իսրայելական գործողություններից հետո, եւ զգուշանում են, որ իրենց ներդրումները նորից իզուր կլինեն, նշել է Kan-ը։

Անկլավին ֆինանսական աջակցության ցուցաբերման պայմաններից մեկն էլ Իսրայելի համաձայնությունն է ճանապարհային քարտեզի ընդունմանը պաղեստինյան կարգավորման հարցում։ Իսրայելի եւ արաբական երկրների պաշտոնատար անձինք առայժմ այդ տեղեկությունը չեն մեկնաբանել։

Kan-ը նաեւ ընդգծել է, որ Պարսից ծոցի երկրներին Գազայի հնարավոր ֆինանսական աջակցության հարցով դիմել են այլ երկրների, այդ թվում ԱՄՆ բաձրաստիճան պաշտոնյաները։