Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածի հետեւանքով զոհվել է մեկ տոհմի 76 անդամ, տեղեկացրել է АР-ն՝ հղում կատարելով տեղի փրկարար ծառայությանը։

Ուրբաթ օրը Գազա քաղաքի շենքերից մեկին հասցված հարվածը ամենամահասփյուռն է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմում, որը շարունակվում է արդեն 12-րդ շաբաթը, ասել է Գազայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Մահմուդ Բասալը։

Նա ներկայացրել է զոհվածերի ոչ լրիվ ցանկը՝ ալ-Մուղրաբի տոհմի ընտանիքների 16 գլխավորներին, եւ ասել է, որ զոհերի մեջ կան կանայք եւ երեխաներ։

Զոհվածների մեջ են նաեւ ՄԱԿ Զարգացման ծրագրի աշխատակից, վետերան Իսամ ալ-Մուղրաբին, նրա կինը եւ հինգ երեխաները։