Կիեւին հասցված ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով անցած գիշեր տուժել է 10 մարդ, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Տուժածների թիվը հասել է 10-ի։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել է։ Մյուսներին բժիշկները օգնություն ցուցաբերում են տեղում։ Մասնավորապես, վեց մարդ տուժել է մայրաքաղաքի Շեւչենկոյի շրջանում։ Չորսը՝ Սվյատոշիի»,- գրել է նա Թելեգրամում։

Կլիչկոն նաեւ տեղեկացրել է, որ Շեւչենկոյի շրջանում, որտեղ այրվել է բնակելի տան մի բնակարան, բնակիչներին տարհանում են։

Կիեւի մի քանի շրջաններում գրանցվել են ռուսական հրթիռների բեկորների ընկնելու դեպքեր բնակելի տների, ձեռնարկությունների, մանկապարտեզի եւ մեքենաների վրա։