ԿԺԴՀ-ն մի քանի թեւավոր հրթիռ է արձակել՝ որպես ուղղություն ընտրելով Դեղին ծովը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Նրա տվյալներով՝ մեկնարկը տեղի է ունեցել ժամը 07:00-ի սահմաններում։ Մանրամասներ չեն հաղորդվում:

Հարավային Կորեայի զինվորականները նշել են, որ ուժեղացրել են մոնիթորինգը և «սերտորեն համակարգում են իր գործողությունները Միացյալ Նահանգների հետ»՝ վերահսկելով ԿԺԴՀ-ի գործողությունները, հայտնում է Yonhap-ը։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր ԿԺԴՀ-ից մի քանի թեւավոր հրթիռների արձակման մասին՝ վկայակոչելով հարավկորեական զինվորականներին: