Իրանական տելեգրամյան ալիքներն արդեն մի քանի օր է չեն դադարեցնում արհեստածին Ադրբեջանի հասցեին մեղադրանքները: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակման համատեքստում Բաքվի բարբարոսական վարչախումբը դիտարկվում է առնվազն որպես Նեթանյահուի կառավարության հետ Իրանի դեմ դավադիր համաձայնություններ ունեցող։

Որպես նշվածի անուղղակի ապացույց է համարվում մասնավորապես այն, որ պաշտոնական Բաքուն ոչ մի կերպ չի դատապարտել իրանական դիվանագիտական ներկայացուցչության դեմ հարձակումը՝ հերթական անգամ ի ցույց դնելով իր հակաիրանական բնույթը»,- նշել է նա: