Ռուսական Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը, որն ուկրաինացի գերիներ էր տեղափոխում փոխանակման համար, կործանվել է Բելգորոդի մարզում, տեղեկացրել է պաշտպանության նախարարությունը։

«Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ին մոտ Բելգորոդի մարզում պլանային թռիչքի կատարման ժամանակ կործանվել է Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում 65 գերի ուկրաինացի զինծառայող կար, անձնակազմի վեց անդամ եւ երեք ուղեկցող»,- նշվել է հաղորդագրությունում։

Դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի Ռամզատիեզերական ուժերի հանձնաժողովը՝ աղետի պատճառները հետաքննելու համար։