ՉԺՀ-ն Թայվանի շրջակայքի ջրերում մշտապես տեղակայել է չորս ռազմանավ: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Պարբերականը հայտնում է, որ այս կերպ Չինաստանը հույս ունի խաղաղ պայմաններում ճնշում գործադրել Թայվանի վրա, ինչպես նաև թույլ չտալ, որ ամերիկյան նավերը մոտենան կղզուն տարածաշրջանում բախման դեպքում։

Պարբերականը հայտնում է նաև, որ մեկ այլ չինական նավ մշտապես գտնվում է Արևելաչինական ծովի վիճելի Սենկակու (Դիաոյու) կղզիներից հյուսիս-արևմուտք։ Ճապոնիան այս կղզիների շրջակայքը համարում է իր տարածքային ջրերը։