Իսրայելը մտադիր չէ դադարեցնել գործողությունը Գազայի հատվածում, եթե նույնիսկ ՀԱՄԱՍ-ի բոլոր պատանդները ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

Հարցին, թե արդյոք Իսրայելի կառավարությունը պատրաստ կլինի բանակցել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն, Կացն ասել է.

«Իմ պատասխանը ոչ է: Մենք կցանկանայինք ազատ արձակել պատանդներին, և դա տեղի կունենա միայն ռազմական ճնշման դեպքում Գազայում, Խան Յունիսում և բոլոր մյուս վայրերում, որտեղ ՀԱՄԱՍ-ը ներկա է։ Մյուս երկրները, օրինակ՝ Եգիպտոսը, պետք է շարունակեն ճնշում գործադրել: Մենք չենք համաձայնի ավարտել պատերազմը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի պարտվել թե՛ ռազմական առումով, թե՛ քաղաքականապես»: