ԱՄՆ ավելի քան 60 քաղաքացի, որոնք տուժել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհից Իսրայելում 2023թ. հոկտեմբերի 7-ին, ինչպես նաեւ զոհված կամ պատանդ վերցված ամերիկացիների ընտանիքները Վաշինգտոնի դաշնային դատարան հավաքական հայց են ներկայացրել Իրանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում 1 մլրդ դոլարի չափով՝ իբր հարձակումը կազմակերպելու համար։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Հայցում նշված է, որ հայցի հեղինակները հասկանում են դատավարության դժվարությունները, որը կարող է երկար ժամանակ տեւել, բայց պատրաստ են անել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի արդարությունը վերականգնվի։

Պարբերականը գրել է, որ դատավարությունը կարող է տեւել ավելի քան 10 տարի, ինչպես Իրանի դեմ գործը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ կապված։ Գործակալությունը նշել է, որ այդ գործը հիմնականում քննվում էր որպես խորհրդանշական, քանի որ Թեհրանը այդպես էլ չպատասխանեց հայցին։